top of page

Ստոկհոլմ, Հելսինկի, Տալլին, Ռիգա, Վիլնյուս

ArmeTour Travel Agency

Amar.jpg

Տուրիստական ընկերություն

Picsart_24-11-05_10-03-04-163.jpg

ArmeTour Travel Agency

+374 98 339720

Երևան, Տպագրիչներ 4

Մանրամասն նկարագիր

ՆՈՐ ԾՐԱԳԻՐ, հինգ երկիր 12 օրում։

Տուրի մանրամասն ծրագիրը


Օր 1, կիրակի

Թռիչք Lot Airlines ավիաընկերության թռիչքով (Երևան – Վարշավա - Ստոկհոլմ), ժամանում Ստոկհոլմ։ Դիմավորում օդակայանում, տրանսֆեր հյուրանոց։ Հյուրանոցում իրերը թողնելուց հետո խումբը կմեկնի քաղաքային տուրի։

Տեղացիների պնդմամբ՝ Ստոկհոլմը Սկանդինավիայի մայրաքաղաքն է))) Ելնելով Շվեդիայի հարուստ պատմական անցյալից՝ կարելի է նման պնդում անել։ Ամեն դեպքում կարող ենք հստակ ասել, որ Ստոկհոլմը Եվրոպայի ամենագեղեցիկ քաղաքներից մեկն է։ Քաղաքային տուրի ժամանակ կզբոսնեք հին քաղաքով (Gamla Stan), կտեսնեք շվեդական թագավորական պալատը, կծանոթանաք թագավորական տոմհի պատմություններին։ Քաղաքի կենտրոնում է գտնվում նաև Ստոկհոլմի հին քաղաքային տունը (քաղաքապետարանը), ինչպես նաև Ստուրտորյետ հրապարակը։ Կայցելենք նաև Սբ Նիկողայոս տաճարը, որը քաղաքի ամենահին տաճարն է, կառուցված 13-րդ դարում։

Զբոսավարի առաջարկով՝ կարող եք լրացուցիչ այցելել նաև քաղաքի բազմաթիվ թանգարաններից մեկը։ Թանգարանների մասին տեղեկատվությունը կտրվի տուրի ավարտին։


Օր 2, երկուշաբթի

Նախաճաշից հետո մեկնում ենք ավտոբուսային տուրի՝ Ստոկհոլմի ամենագեղեցիկ վայրերը բացահայտելու։ Այս օրը կպպտվենք Հին քաղաքից դուրս, կունենանք կանգառներ առավել հայտնի տուրիստական վայրերի մոտ։

Խումբը կայցելի նաև Վիկինգների թանգարան, որը վերջին շրջանում բացված, ինտերակտիվ լուծումներով ու հետաքրքիր թանգարան է, որը պատմում է վիկիգների պատմությունը, ինչպես նաև ցուցադրում է նրանց ստեղծած մշակույթը։

Թանգարանից հետո խումբը կմնա թանգարանային գոտում, որտեղ, ըստ ցանկության կարող է այցելել քաղաքի այլ թանգարաններից մեկը։ Այդ հատվածում է գտնվում շվեդական աշխարհահռչակ ԱԲԲԱ խմբի թանգարանը, ինչպես նաև Սկանսեն էթնոգրաֆիկ թանգարանը։


Օր 3, երեքշաբթի

Ազատ ժամանակ քաղաքում։ Ցանկության դեպքում կարճ էքսկուրսիոն զբոսանք Ստոկհոմլի մետրոյում։ Մետրոն հայտնի և իր գեղեցիկ ներքին հարդարմամբ, որտեղ յուրաքանչյուր կայարան գունազարդված է հայտնի նկարիչների կողմից։

15։30 – Մեկնում Հելսինկի Tallink Silja բարձրակարգ զբոսանավով։ Զբոսանավի վրա ձեզ սպասում ենք բազում զվարճանքներ, զանազան ռեստորաններ, անգամ առևտրի կենտրոն։ Ցանկության դեպքում նախապես կարող եք պատվիրել ընթրիք (մեկ անձը 50 եվրոյին համարժեք դրամ)։


Օր 4, չորեքշաբթի

Նախաճաշ զբոսանավի վրա, ժամանում Հելսինկի ժամը 10։30։ Իրերի հանձնում պահատուփերում, սիթի տուր Հելսինկի քաղաքում։

Քաղաքային զբոսանքի ժամանակ կպպտվենք քաղաքի պատմական հատվածում, կայցելենք կենտրոնական Սենատական հրապարակ, որտեղ տեղակայված է նաև քաղաքի առաջնորդանիստ տաճարը։ Հրապարակի շուրջ հին քաղաքը կառուցված է ֆինական ռոմանտիզմի ոճում, հիմնական շինությունները մեզ են հասել 18-19րդ դարերից։

Տուրի ընթացքում կտեսնենք Ֆինլանդիայի խորհրդարանի շենքը։ Կայցելենք նաև Օօդիի գրադարան, աշխարհի ամենագեղեցիկ և տեխնոլոգիական գրադարաններից մեկը։

Ցանկության և հնարավորության (հերթերով պայմանավորված) դեպքում կայցելենք հանրահայտ Regatta սրճարան, որտեղ կվայելենք ավանդական դարձինով թխուկները և համեղ սուրճ։

Երեկոյան – մեկնում Տալլինն զբոսանավով (գիշերակաց զբոսանավի վրա)։


Օր 5, հինգշաբթի

Նախաճաշ զբոսանավի վրա: Ժամանում Տալլին, տեղավորում հյուրանոցում։ Սիթի տուր Տալլինում։

Տալլինի պատմամական մասը ներառված է Յունեսկոյի համաշխարհային ժառանգության ցանկում։ Շինությունները մեզ են հասել դեռ 13-րդ դարից։ Նեղլիկ եղրոպական ոճի փողոցները, գունավոր շենքերը և տաճարները քաղաքին յուրահատուկ կոլորիտ են հաղորդում։ Քաղաքի կենտրոնական հրապարակի կենտրոնում տեղադրված քարին կանգնելիս՝ կարող եք տեսնել քաղաքի հինգ կարևորագույն գմբեթները։ Կենտրոնական հրապարակի վրա է նաև քաղաքի տունը (քաղաքապետարանը), որի տակ գործում է նաև Եվրոպայի ամենահին դեղատունը։

Կայցելենք Սբ Օլաֆի եկեղեցի, որի գմթեբը երկար ժամանակ համարվում էր ողջ աշխարհի ամենաբարձր շինությունը (124 մետր)։ Այսօր էր այն Տալլինի ամենաբարձրն է և օրենքով արգելված է կառուցել շինություններ ավելի բարձր, քան գմբեթը։ Ցանկացողները կարող են բարձրանալ գմբեթի վրա (արժեքը 3-4 եվրո), որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան ողջ հին քաղաքի վրա։

Երեկոյան խումբը կարող է այցելել քաղաքի հին պանդոկներից մեկը։ Առավել հայտնի պանդոկը, որը տեղակայված է հենց գլխավոր հրապարակի վրա, աչքի է ընկնում մատչելի գներով և 15-րդ դարին հատուկ վերականգնված ներքին հարդադմամբ։


Օր 6, ուրբաթ

Ազատ ժամանակ Տալլինում միջնադարյա գողտրիկ քաղաքը վայելելու համար:

Ցանկության դեպքում՝ լրացուցիչ էքսկուրսիա դեպի բալթյան Էրմիտաժ՝ Կարդիոգր: Պայմանները և արժեքը կներկայացվեն հետագայում:


Օր 7, շաբաթ

Ազատ ժամանակ Տալլինում, մեկնում Ռիգա։ Ժամանում Ռիգա, տեղավորում հյուրանոցում։ Ազատ ժամանակ Ռիգայում, քաղաքի պատմական հատվածում


Օր 8, կիրակի

Օրը կնվիրենք Ռիգայի պատմական կենտրոնը բացահայտելուն։ Զբոսավարի հետ կզբոսնենք քաղաքով, կտեսնենք առավել հայտնի գեղատեսիլ վայրերը։ Քաղաքի պատմական հատվածը Ձեզ կտեղափոխի 17-18 դարեր։ Զբոսանքի ժամանակ կտեսնեք քաղաքի հիմնական տաճարները, իսկ քաղաքային հրապարակում կհիանաք Սևագլուխների տան ճարտարապետությամբ:

Քաղաքի ամենավեհ կառույցներից են Սբ Պետրոսի տաճարն ու Ռիգայի առաջնորդանիստ տաճարը (13 դար)։ Ըստ ցանկության կարող եք այցելել տաճար, հիանալ ներքին հարդարանքով, ինչպես նաև բարձրանալ տաճարի գմբեթ՝ բարձրությունից Հին քաղաքը տեսնելու։

Ռիգայի կենտրնում ամեն քայլի կարող եք տեսնել փոքր հետաքրքիր քանդակներ, օրինակ Բրեմենյան երաժիշտների արձանը կամ Ռիգայի քաղաքային խորհրդանիշ հանդիսացող սև կատվի զանազան քանդակներ։

Ազատ երեկո Ռիգայում


Օր 9, երկուշաբթի

Առավոտյան կայցելենք Ռիգայում գտնվող հայկական եկեղեցի: Եկեղեցին ամենամեծն է տարածաշրջանում, հանդիսանում է հայ համայնքի կենտրոն: Եկեղեցում հետո կուղևորվենք դեպի Լատվիայի ամենահետաքրքիր թանգարաններից մեկը՝ Ռիգայի էթնոգրաֆիկ թանգարանը։ Եվրոպայի ամենակոլորիտային թանգարաններից մեկը հիմնադրվել է դեռ 100 տարի առաջ։ Այստեղ է տեղափոխվել մոտ 120 պատմական շինություն ողջ երկրի տարածքից։ Այդ շինությունները ցույց են տալիս տեղացիների կենցաղն ու ապրելաոճը տարբեր դարերում։

Այստեղ այցելուները կարող են տեսնել, թե ինչպես են հնում ապրել տեղացի ձկնորսները, տարբեր արհեստների տեր մարդիկ, ռուս հնահավատների համայնքը, այցելել տարբեր կոնֆեսիոն եկեղեցիներ։ Այստեղ կարող եք գնել նաև յուրահատուկ հուշանվերներ, ավանդական սնունդ, գործվածք։

Ռիգայի կենտրոն վերադառնալուց հետո՝ ազատ երեկո Ռիգայում:


Օր 10, երեքշաբթի

Մեկնում Ռիգայից Վիլնյուս: Ժամանում Վիլնյուս, տեղավորում հյուրանոցում, ազատ ժամանակ Վիլնյուսում:


Օր 11, չորեքշաբթի

Քաղաքային տուր Վիլնյուսում:

Վիլնյուսը քաղաք է, որտեղ պատմությունը շնչում է յուրաքանչյուր փողոցում, որտեղ միջնադարյան փառքը հյուսվում է ժամանակակից կյանքի բաբախող ռիթմի հետ։ Հին քաղաքը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս է, զարմացնում է իր ոլորապտույտ սալարկված փողոցներով, բարոկկո և գոթական եկեղեցիներով, գաղտնի բակերով և դարավոր առևտրական տներով։

Բայց Վիլնյուսը ոչ միայն անցյալի քաղաք է. այն վերածննդի և նորարարության կենտրոն է։ Այսօր այն Բալթյան տարածաշրջանի մշակութային մայրաքաղաքներից է, որտեղ արվեստի կյանքը ծաղկում է իր պատկերասրահներում, թատրոններում և երաժշտական բեմերում։

Բացի իր մշակութային հարստությունից, Վիլնյուսը առաջարկում է կատարյալ ներդաշնակություն քաղաքային եռուզեռի և բնության անդորրի միջև։ Քաղաքը շրջապատված է սաղարթախիտ անտառներով ու կանաչ բլուրներով, իսկ հարմարավետ զբոսայգիներն ու գետափնյա ճանապարհները հրավիրում են հանգստանալու։


Օր 12, հինգշաբթի

Սենյակի հանձնում, ազատ ժամանակ Վիլնյուսում: Տրանսֆեր օդակայան, թռիչք Վիլնյուս - Վարշավա - Երևան: Ժամանում Երևան:

Տուրի արժեքը

Մեկ անձի արժեքը երկտեղանոց համարում՝ 2,350 եվրոյին համարժեք դրամ։


Արժեքը ներառում է՝


  • Ավիատոմս Երևան-Վարշավա-Ստոկհոլմ, Վիլնյուս-Վարշավա-Երևան 23 կգ ուղեբեռով

  • 2 գիշեր կեցություն Ստոկհոլմում, նախաճաշով (Hotel Scandic Sodra Kaijen 4*)

  • 2 գիշեր կեցություն Տալլինում, նախաճաշով (Hotel Tallink Express)

  • 3 գիշեր կեցություն Ռիգայում, նախաճաշով (Hotel Tallink RIga)

  • 2 գիշեր կեցություն Վիլնյուսում, նախաճաշով (Hotel Radisson Blu)

  • Նավարկություն Ստոկհոլմ – Հելսինկի բարձրակարգ Տալլինկ Սիլյա զբոսանավով, Ա կարգի համարներում, գիշերակաց նավի վրա, նախաճաշ

  • Նավարկություն Հելսինկի – Տալլին, գիշերակաց զբոսանավի վրա

  • Օդակայան – հյուրանոց – օդակայան տրանսֆեր

  • Քաղաքային սիթի տուրեր Ստոկհոլմում, Հելսինկիում, Տալլինում, Ռիգայում և Վիլնյուսում

  • Տրանսպորտային սպասարկում տուրի ընթացքում

  • Հայ ուղեկցող տուրի ընթացքում

  • Ռուս զբոսավար հինգ քաղաքներում

  • Առողջության ապահովագրություն ողջ տուրի համար

  • Վիզայի աջակցություն

  • Ծրագրում ներկայացված թանգարանների տոմսեր, մասնավորապես՝ վիկինգների թանգարան Ստոկհոլմում, Լատվիայի էթնոգրաֆիկ թանգարան Ռիգայում

  • Իրերի թողնում Հելսինկիում պահատուփերում


Արժեքը չի ներառում՝

  • Վիզայի արժեքն ու վիզա կենտրոնի վճարը

  • Ընթրիքը Ստոկհոլմ – Հելսինկի զբոսանավի վրա (արժեքը 50 եվրո մեկ անձի համար կամ ցանկության դեպքում կարելի է ավելի մատչելի սնվել հենց զբոսանավի վրա՝ խանութներից, արագ սննդի կետերից)

  • Լրացուցիչ, ծրագրում չներառված թանգարանների տոմսեր


 

57886497-1.png
  • Facebook
  • Instagram
  • LinkedIn

Arshakunyats 2, 0023, Yerevan, Armenia

(+374) 44 66 28 64  (WhatsApp)

2024, © "UNITED TOURISM FEDERATION" 

bottom of page