top of page

Ֆեդերացիայի գործունեությունը

15 նոյեմբերի 2024

Տեղի ունեցավ «Զբոսաշրջային ոլորտի հարկման առանձնահատկությունները» թեմայով դասընթացը

Սույն թվականի նոյեմբերի 11-ին տեղի ունեցավ Տուրիզմի Միացյալ Ֆեդերացիայի և ՀՀ ՊԵԿ Ուսումնական Կենտրոնի կողմից կազմակերպված «Զբոսաշրջային ոլորտի հարկման առանձնահատկությունները» թեմայով դասընթացը, որին մասնակցեցին Ֆեդերացիայի անդամ 28 կազմակերպություններ:

Դասընթացն անցկացվեց ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից, ովքեր ունեն մեծ փորձ և խորը գիտելիքներ իրենց ոլորտում։ Քննարկվեցին 2025թ. հունվարի մեկին ուժի մեջ մտնող հարկային օրենսդրական փոփոխությունները, ոլորտի հարկային հսկողությունը: Դասընթացի ավարտին մասնակիցները ստացան վկայականներ:

Շնորհակալ ենք բոլորին մասնակցելու և համագործակցելու համար: Հուսով ենք, որ դասընթացի ընթացքում ստացած գիտելիքները կօգնեն մասնագիտական զարգացմանն ու հետագա հաջողություններին, ինչպես նաև ՀՀ զբոսաշրջության ոլորտի կայուն զարգացմանը։

Տեսնել նաև

  • Facebook
  • LinkedIn

02 նոյեմբերի 2024

Մասնակցել ենք Imex America զբոսաշրջային համաշխարհային էքսպոյին

Հարգելի գործընկերներ, ուրախ ենք տեղեկացնել, որ Տուրիզմի Միացյալ Ֆեդերացիան, ի դեմս համահիմնադիր, խորհրդի անդամ Աննա Բինայանի, այս տարվա հոկտեմբերի 7-9-ը ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում մասնակցել է Imex America զբոսաշրջային համաշխարհային էքսպոյին՝ ներկայացնելով Ֆեդերացիան միջազգային հարթակում։

Ակտիվորեն բանակցելով միջազգային բազմաթիվ գործընկերների հետ, արդյունքում ձեռք են բերվել մի շարք համագործակցության պայմանավորվածություններ, որոնք կնպաստեն MICE ոլորտի զարգացմանը Հայաստանում։

Նմանատիպ աշխատանքները շարունակական բնույթ են կրելու, ինչի շնորհիվ ստեղծվելու են նոր հնարավորություններ ի շահ Հայաստանի Հանրապետության:

Տեսնել նաև

  • Facebook
57886497-1.png
  • Facebook
  • Instagram
  • LinkedIn

Arshakunyats 2, 0023, Yerevan, Armenia

(+374) 44 66 28 64  (WhatsApp)

2024, © "UNITED TOURISM FEDERATION" 

bottom of page