Կա մի փոքրիկ երկիր, որը հայտնի է իր հիասքանչ բնությամբ, հարուստ պատմությամբ և չբացահայտված զբոսաշրջային ներուժով։ Չնայած իր բազմաթիվ բնական հրաշքներին և մշակութային գանձերին, զբոսաշրջության ոլորտը կայուն զարգացում չէր ապրում։ Ոլորտում մրցակցությունը առողջ չէր, փոքր բիզնեսը պայքարում էր գոյատևելու, այլ ոչ թե ծաղկելու համար: Այդ փոքր երկրի անունը Հայաստան է:
![]() 08 | ![]() 12 | ![]() 11 |
|---|---|---|
![]() 10 | ![]() 09 | ![]() FB_IMG_1728235482145 |
![]() FB_IMG_1728235798900 | ![]() Amar | ![]() 04 |
![]() 03 | ![]() 05 | ![]() 01 |
![]() 02 | ![]() 07 |
Այս բարդ իրավիճակում հայտնվեցին յոթ մասնագետներ՝ պետական և մասնավոր հատվածից: Նրանք տեսան ոլորտի լուրջ խնդիրները, բայց նաև տուրիզմի հսկայական հնարավորությունները։
Երեկոներ շարունակ քննարկումներից, համաշխարհային միտումների ուսումնասիրություններից և տեղական զբոսաշրջության խնդիրների վերլուծությունից հետո, յոթնյակը որոշեց համարձակ քայլ անել․ ստեղծել մի ֆեդերացիա, որը կհամախմբի ոլորտը, կբարձրացնի ստանդարտները ոլորտում և կարգուկանոն կհաստատի այնտեղ, որտեղ կա անկայուն շուկա:
Նրանք անվանեցին կազմակերպությունը Տուրիզմի Միացյալ Ֆեդերացիա:
.png)
Կազմակերպությունը երեք առաքելություն ունի՝
-
Լուծել ոլորտի խնդիրները․ նպատակը զբոսաշրջային բիզնեսները համախմբելն է՝ սկսած փոքր տեղական տուրօպերատորներից մինչև խոշոր հյուրանոցային ցանցեր՝ խնդիրները վեր հանելու և լուծելու համար:
-
Հետևել համաշխարհային միտումներին․ զբոսաշրջության աշխարհը արագ փոփոխվում էր՝ կայուն զբոսաշրջության, թվային մարքեթինգի և անհատականացված փորձառությունների նոր միտումներով։ ՏՄՖ-ն նպատակ ունի ստեղծել հետազոտական թիմեր, որոնք կուսումնասիրեն համաշխարհային միտումները՝ իրենց անդամներին մրցունակ դարձնելու միտումով։
-
Առողջ մրցակցություն ստեղծել․ Ֆեդերացիան քաջալերում է որակը, այլ ոչ թե միայն ցածր գները։ Այն նպատակ ունի ստեղծել մրցանակներ և սերտիֆիկատներ, որպեսզի խրախուսի ընկերություններին ձգտել բարձրորակ ծառայությունների ստեղծմանը։ Ֆեդերացիայի թիմը համոզված է, որ առողջ մրցակցությունը ամբողջ ոլորտը առաջ կշարժի, օգտակար կլինի ինչպես բիզնեսի, այնպես էլ սպառողների համար։
Ֆեդերացիայի թիմը հուսով է, որ այն, ինչ սկսվեց որպես յոթ տեսլական ունեցողների ազնիվ նպատակ, կդառնա շարժում, որը կվերափոխի զբոսաշրջության ոլորտը։ Տուրիզմի միացյալ ֆեդերացիան նպատակ ունի ստեղծել նոր մտածելակերպ հայկական զբոսաշրջային միջավայրում:














