top of page

Մեր առաքելությունը

«ՏՈՒՐԻԶՄԻ ՄԻԱՑՅԱԼ ՖԵԴԵՐԱՑԻԱ» հասարակական կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա պետությունների քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, իրավաբանական անձանց հասարակական միավորում է, որն ունի ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ:

 

Կազմակերպության նպատակներն են՝

  • զբոսաշրջության և ավիացիոն ոլորտի զարգացումը,

  • ոլորտում և կից ոլորտներում առողջ և բարեխիղճ մրցակցության ապահովումը,

  • զբոսաշրջության ոլորտի վիճակագրական տվյալների հավաքագրումը,

  • զբոսաշրջության ոլորտի միջազգային կառույցներին անդամակցումը,

  • տուրիզմի կայուն զարգացման քաղաքականության վարումը ՀՀ զբոսաշրջության ոլորտում,

  • պետական հատված–մասնավոր հատված համագործակցության ապահովումը:

 

Իր նպատակներն ու խնդիրներն իրականացնելու համար կազմակերպությունը համագործակցում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային և օտարերկրյա համանման կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետությունում գրանցված այլ կազմակերպությունների հետ:

 

Կազմակերպության խնդիրներն են՝

  1. անդամների և անդամ կազմակերպությունների, շահերի պաշտպանությունը ոլորտին առնչվող հարցերի վերաբերյալ,

  2. ոլորտում բարեխիղճ մրցակցության ապահովումը,

  3. ոլորտում անբարեխիղճ գործունեություն ծավալող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հայտնաբերումը, համապատասխան զգուշացումները, ոլորտի շահերից բխող գործողությունների իրականացումը ՀՀ օրենսդրությանը համապատասխան,

  4. ոլորտում հավասար մրցակցության ապահովման նպատակով համապատասխան միջոցառումներ ձեռնարկելը՝ մասնավորապես ինչպես վերահսկողական գործառույթների մշտադիտարկումների, այնպես էլ խրախուսական միջոցառումների իրականացումը,

  5. անդամների և անդամ կազմակերպությունների մատուցած ծառայությունների որակի բարձրացման նպատակով վերապատրաստման, փորձի փոխանակման, դասընթացների կազմակերպման և նմանատիպ այլ միջոցառումների կազմակերպումը,

  6. անդամ կազմակերպությունների հետ համատեղ ծրագրերի մշակումը և իրականացումը,

  7. անդամների և անդամ կազմակերպությունների կողմից  առաջարկվող ծառայությունները ներկայացնելը կամ առաջարկելը հայկական և միջազգային շուկաներում, ցուցահանդեսներում, ոլորտին առնչվող այլ միջոցառումների ընթացքում,

  8. Հայաստան-Սփյուռք կապի ամրապնդումը,

  9. պետական հատված-մասնավոր հատված համագործակցության շրջանակներում առավել սերտ կապերի ստեղծումը, օրենսդրական առաջարկների, կարծիքների ներկայացումը, ոլորտին անռնչվող վիճակագրության, այլ տեղեկատվության տրամադրումը պետական մարմիններին, ինչպես նաև այլ շահառուների,  և այլն։

pdf-icon-png-2058.png
pdf-icon-png-2058.png
57886497-1.png
  • Facebook
  • Instagram
  • LinkedIn

Arshakunyats 2, 0023, Yerevan, Armenia

(+374) 44 66 28 64  (WhatsApp)

2024, © "UNITED TOURISM FEDERATION" 

bottom of page