top of page

Մեր հիմնադիրները

ՍԵԴԱ ԱՂԲԱԼՅԱՆ

Նախագահ, համահիմնադիր

2023թ.ից աշխատում է Երևանի քաղաքապետարանում՝ որպես տուրիզմի բաժնի պետ:

2019-2021թթ. աշխատել է ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում՝ որպես մամուլի քարտուղար:

2021 թվականից դասավանդում է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում:

2016թ. հիմնադրել և ղեկավարել է <Seductive World> տուրիստական գործակալությունը:

 

Աշխատել է հեռուստատեսության, ռադիոյի, գովազդի ոլորտում: Տուրիզմի ոլորտում գործունեություն է ծավալում 2012 թվականից:

Ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանը, վերապատրաստվել է Բուդապեշտում՝ անցնելով «Ռոբերտ Շուման» ինստիտուտի «Երիտասարդ առաջնորդներ» ծրագիրը:

Տուրիզմի ոլորտում անցել է մի շարք վերապատրաստման ծրագրեր և ունի որակավորման վկայականներ:

Picsart_24-11-24_19-17-34-653.jpg

ԲԱԲԿԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համահիմնադիր

2007թ․ աշխատել է ՀՀ ազգային ժողովի վերահսկիչ պալատում՝ որպես առաջատար մասնագետ։
2007 – 2015թթ․ աշխատել է ՀՀ վերահսկիչ պալատում՝ որպես գլխավոր մասնագետ։
2015 – 2018թթ աշխատել է ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչությունում՝ որպես գլխավոր վերահսկող։
2018 – 2021թթ աշխատել է ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում՝ որպես գլխավոր վերահսկող։


Մասնակցել է Համաշխարհային բանկի կողմից կազմակերպած սեմինարին ֆինանսական աուդիտ թեմայով։


2021թ․-ից զբաղվում է մասնավոր բիզնես գործունեությամբ։

Picsart_24-11-24_19-19-34-245.jpg

ՄԱՐԻԱՄ ԱՆԴՐՈՅԱՆ

Համահիմնադիր

2013թ հիմնադրել և առ այսօր ղեկավարում է  «Սմարտ-Գրուպ» ՍՊԸ, այսուհետ՝ Սմարտ Թրավել Արմենիա տուրիստական գործակալությունը։
2008-2013թ հիմնադրել ու ղեկավարել է «Մարիամ Անդրոյան» ԱՁ:


1999-2008թ հիմնադրել ու ղեկավարել է «ՆԱԱՆՏՈՒՐ» ՍՊԸ տուրիստական գործակալությունը:
1994-1999թ աշխատել է «Սարդարապատ» ՍՊԸ  տուրիստական գործակալությունում որպես փոխտնօրեն:


Ավարտել է ԵՊՀ Աշխարհագրության ֆակուլտետը: Եղել է «Երիտասարդ Գործատուների Միության» անդամ:


Տուրիզմի ոլորտում մասնակցել է մի շարք ծրագրերի և ունի որակավորման սերտիֆիկատներ, դիպլոմներ ու շնորհակալագրեր:

Picsart_24-11-24_19-19-58-178.jpg

ԳԱԳԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համահիմնադիր

1990-1992թթ․ մասնակցել է ՀՀ և Արցախի ինքնապաշտպանական մարտերին։

2001թ․ զբաղվել է բիզնես գործունեությամբ։

2008թ – առ այսօր աշխատում է ՀԴՄ-ների սպասարկման գրասենյակում՝ որպես ծրագրային ինժեներ։

2017թ․ հիմնադրել է Գրեյթ Տուրս տուրիստական կազմակերպությունը

Picsart_24-11-24_19-18-50-551.jpg

ԱՇՈՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համահիմնադիր

2002 թվականին մասնագիտական աշխատանքային գործունեությունը սկսել է պետական կառավարման համակարգում: Մասնակցել է բազմաթիվ դասընթացների, ուսանել է ԱՄՆ-ում:

2018 թվականին հիմնադրել է ԱրմեՏուր տուրիստական ընկերությունը, որը զբաղվում է ներեկ և արտագնա տուրիզմով: 

Զուգահեռաբար դասավանդել է մի շարք կրթական հաստատություններում, ներկայումս շարունակում է դասավանդումը Հայաստանում Ֆրանսիական համալսարանում:

Picsart_24-11-24_19-19-12-890.jpg

ԱՆՆԱ ԲԻՆԱՅԱՆ

Համահիմնադիր

2006-2011 ուսանել է Հայ – Ռուսական Սլավոնական Համալսարանում, Սոցիալ-Մշակութային և Տուրիզմի ֆակուլտետում, հանդիսանում է որակավորված մասնագետ։


2008-ից մասնագիտական գործունեությունը սկսել է Զբոսաշրջության ոլորտում։ Ունի մասնագիտական շուրջ 16 տարվա  աշխատանքային փորձ։ 
2018թվից համահիմնադրել և ղեկավարում է Գալաքսի Թրավել ՍՊԸ տուրիստական գործակալությանը։

Զբոսաշրջության ոլորտում մասնակցել է մի շարք միջազգային ֆորումների, սեմինարների, ինչպես նաև ցուցահանդեսների՝ ինչպիսին են IMEX FRANKFURT, IBTM BARCELONA, WTM CAPE TOWN, IMEX AMERICA, AETE ATHENS, FILOXENIA THESSALONIKI և այլոք

Picsart_24-11-24_19-18-24-616.jpg

ՄԵՐ ՀԻՄՆԱԴԻՐՆԵՐԸ

image_50449153.JPG
57886497-1.png
  • Facebook
  • Instagram
  • LinkedIn

Arshakunyats 2, 0023, Yerevan, Armenia

(+374) 44 66 28 64  (WhatsApp)

2024, © "UNITED TOURISM FEDERATION" 

bottom of page