Ֆեդերացիայի խորհուրդ
ՍԵԴԱ ԱՂԲԱԼՅԱՆ
Խորհրդի նախագահ
2023թ.ից աշխատում է Երևանի քաղաքապետարանում՝ որպես տուրիզմի բաժնի պետ:
2019-2021թթ. աշխատել է ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում՝ որպես մամուլի քարտուղար:
2021 թվականից դասավանդում է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում:
2016թ. հիմնադրել և ղեկավարել է <Seductive World> տուրիստական գործակալությունը:
Աշխատել է հեռուստատեսության, ռադիոյի, գովազդի ոլորտում: Տուրիզմի ոլորտում գործունեություն է ծավալում 2012 թվականից:
Ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանը, վերապատրաստվել է Բուդապեշտում՝ անցնելով «Ռոբերտ Շուման» ինստիտուտի «Երիտասարդ առաջնորդներ» ծրագիրը:
Տուրիզմի ոլորտում անցել է մի շարք վերապատրաստման ծրագրեր և ունի որակավորման վկայականներ:

ԲԱԲԿԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Խորհրդի անդամ
2007թ․ աշխատել է ՀՀ ազգային ժողովի վերահսկիչ պալատում՝ որպես առաջատար մասնագետ։
2007 – 2015թթ․ աշխատել է ՀՀ վերահսկիչ պալատում՝ որպես գլխավոր մասնագետ։
2015 – 2018թթ աշխատել է ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչությունում՝ որպես գլխավոր վերահսկող։
2018 – 2021թթ աշխատել է ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում՝ որպես գլխավոր վերահսկող։
Մասնակցել է Համաշխարհային բանկի կողմից կազմակերպած սեմինարին ֆինանսական աուդիտ թեմայով։
2021թ․-ից զբաղվում է մասնավոր բիզնես գործունեությամբ։
2025 թվականի հունվարից հանդիսանում է «Տուն Սերվիս» ՍՊԸ-ի գործադիր տնօրենը և «Պռո Բի Էմ» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենը:

ՄԱՐԻԱՄ ԱՆԴՐՈՅԱՆ
Խորհրդի անդամ
2013թ հիմնադրել և առ այսօր ղեկավարում է «Սմարտ-Գրուպ» ՍՊԸ, այսուհետ՝ Սմարտ Թրավել Արմենիա տուրիստական գործակալությունը։
2008-2013թ հիմնադրել ու ղեկավարել է «Մարիամ Անդրոյան» ԱՁ:
1999-2008թ հիմնադրել ու ղեկավարել է «ՆԱԱՆՏՈՒՐ» ՍՊԸ տուրիստական գործակալությունը:
1994-1999թ աշխատել է «Սարդարապատ» ՍՊԸ տուրիստական գործակալությունում որպես փոխտնօրեն:
Ավարտել է ԵՊՀ Աշխարհագրության ֆակուլտետը: Եղել է «Երիտասարդ Գործատուների Միության» անդամ:
Տուրիզմի ոլորտում մասնակցել է մի շարք ծրագրերի և ունի որակավորման սերտիֆիկատներ, դիպլոմներ ու շնորհակալագրեր:

ՎԱՆԵՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Խորհրդի անդամ
Ավելի քան 25 տարվա (17 տարի ՀՀ դիվանագիտական փորձառությամբ 2000-2017թթ Ֆրանսիա /Փարիզ, Լիոն/ ՀՀ դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում և ՀՀ ԱԳՆ տարբեր ստորաբաժանումներում) մասնագիտական աշխատանքային փորձով
-
PASSENGER.AM (Փասենջեր․էյէմ ՍՊԸ ) ավիաուղևորների իրավունքների պաշտպանությանն ուղղված 1-ին հայկական առցանց հարթակի համահիմնադիր, ՍՊԸ-ի տնօրեն, Երևան, ՀՀ, սկսած փետրվար 2019թ.
-
Տնօրեն, Ֆրանս-հայկական խորհուրդ, (CFA), Փարիզ, Հունիս 2022-2025թթ
-
Տնօրենի օգնական, Լիոնի Մարգարյան-Փափազյան տարրական դպրոց, Լիոն, Ֆրանսիա, Նոյեմբեր 2020 թ-Հունիս 2022թ.
-
ՀՀ արտաքին գործերի նախարարության իրավաբանական վարչության Առաջին քարտուղար (դիվանագիտական պաշտոն), Հուլիս 2015 – Հոկտեմբեր 2017 թթ.
-
Լիոնում (Ֆրանսիա) ՀՀ գլխավոր հյուպատոսության Փոխհյուպատոս, 1-ին քարտուղար, Հոկտեմբեր 2013 –Հունիս 2015 թթ.
-
Ֆրանսիայում ՀՀ դեսպանության Առաջին քարտուղար (դիվանագիտական պաշտոն), Փարիզ, Սեպտեմբեր 2010–Հոկտեմբեր 2013թթ.
-
ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության Երկրորդ քարտուղար (դիվանագիտական պաշտոն), Նոյեմբեր 2008–Սեպտեմբեր 2010 թթ.
-
Ֆրանսիայում ՀՀ դեսպանության Երկրորդ քարտուղար (դիվանագիտական պաշտոն), Փարիզ, Նոյեմբեր 2004–Նոյեմբեր 2008 թթ.
-
ՀՀ արտաքին գործերի նախարարության իրավաբանական վարչության Կցորդ (դիվանագիտական պաշտոն), Նոյեմբեր 2000– Նոյեմբեր 2004թթ.

ԱՇՈՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Խորհրդի անդամ
2002 թվականին մասնագիտական աշխատանքային գործունեությունը սկսել է պետական կառավարման համակարգում: Մասնակցել է բազմաթիվ դասընթացների, ուսանել է ԱՄՆ-ում:
2018 թվականին հիմնադրել է ԱրմեՏուր տուրիստական ընկերությունը, որը զբաղվում է ներեկ և արտագնա տուրիզմով:
Զուգահեռաբար դասավանդել է մի շարք կրթական հաստատություններում, ներկայումս շարունակում է դասավանդումը Հայաստանում Ֆրանսիական համալսարանում:

ԱՆՆԱ ԲԻՆԱՅԱՆ
Խորհրդի անդամ
2006-2011 ուսանել է Հայ – Ռուսական Սլավոնական Համալսարանում, Սոցիալ-Մշակութային և Տուրիզմի ֆակուլտետում, հանդիսանում է որակավորված մասնագետ։
2008-ից մասնագիտական գործունեությունը սկսել է Զբոսաշրջության ոլորտում։ Ունի մասնագիտական շուրջ 16 տարվա աշխատանքային փորձ։
2018թվից համահիմնադրել և ղեկավարում է Գալաքսի Թրավել ՍՊԸ տուրիստական գործակալությանը։
Զբոսաշրջության ոլորտում մասնակցել է մի շարք միջազգային ֆորումների, սեմինարների, ինչպես նաև ցուցահանդեսների՝ ինչպիսին են IMEX FRANKFURT, IBTM BARCELONA, WTM CAPE TOWN, IMEX AMERICA, AETE ATHENS, FILOXENIA THESSALONIKI և այլոք

ԴԻԱՆԱ ՍԱՐՈՒՄՈՎԱ
Խորհրդի անդամ
Դիանա Սարումովան Եվրոպական բիզնես ասոցիացիայի (ԵԲԱ) գործադիր տնօրենն է Հայաստանում։ Ունի ավելի քան տասը տարվա փորձ միջազգային գործարար հարաբերությունների, ներդրումների խթանման և հանրային-մասնավոր երկխոսության ոլորտում։ Դիանան էական դեր է խաղացել ԵՄ կառույցների և Հայաստանի բիզնես համայնքի միջև կապերի ամրապնդման գործընթացում։
Դիանան ջատագով է պատասխանատու տուրիզմի, կանաչ նորարարությունների և միջոլորտային համագործակցության զարգացման։ Նրա ղեկավարությամբ ԵԲԱ-ն նախաձեռնել է մի շարք ծրագրեր՝ նպատակ ունենալով բարելավել Հայաստանի կարգավորող միջավայրը, աջակցել ՓՄՁ-ներին և բարձրացնել երկրի միջազգային հեղինակությունը որպես վստահելի գործընկեր։
Նա նաև սերտորեն ներգրավված է եղել բիզնես ֆորումների, քաղաքական երկխոսությունների և կայունությանն ուղղված նախաձեռնությունների կազմակերպման գործում։ Դիանայի բազմակողմանի փորձը՝ ներառյալ տնտեսական քաղաքականության ձևավորումը, բիզնես զարգացումը և շրջակա միջավայրի նկատմամբ զգայուն մոտեցումը, արժեքավոր ներդրում են Հայաստանում տուրիզմի ոլորտի ժամանակակից և ներառական զարգացման գործում։

