top of page

Ֆեդերացիայի անդամների առավելությունները և իրավունքները

 

Ֆեդերացիայի անդամ լինելու առավելությունները՝

  1. Ֆեդերացիայի կողմից կիրականացվի անդամների շահերի պաշտպանություն ոլորտին առնչվող հարցերի վերաբերյալ,

  2. Ֆեդերացիայի անդամները կարող են մասնակցել Ֆեդերացիայի կողմից կազմակերվող վերապատրաստումների, փորձի փոխանակման, դասընթացների իրականացման և նմանատիպ այլ միջոցառումներին,

  3. Ֆեդերացիայի անդամների կողմից  առաջարկվող ծառայությունները Ֆեդերացիայի կողմից կարող են ներկայացվել հայկական և միջազգային շուկաներում, ցուցահանդեսներում, ինչպես նաև ոլորտին առնչվող այլ միջոցառումների ընթացքում,

  4. Ֆեդերացիայի անդամները առաջինը կծանուցվեն ոլորտին առնչվող օրենսդրական փոփոխությունների և կարգավորումների հետ կապված տեղեկատվության վերաբերյալ,

  5. Ֆեդերացիայի անդամները կունենան համապատասխան որակավորումներ,

  6. Ֆեդերացիայի անդամները կարող են Ֆեդերացիայի հետ համատեղ մասնակցել ոլորտին առնչվող ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքներին:

Ֆեդերացիայի անդամն իրավունք ունի՝

  1. ընտրել և ընտրվել Կազմակերպության կառավարման մարմիններում,

  2. ներկա գտնվել Ժողովին անձամբ,  իսկ իրավաբանական անձի դեպքում՝ նաև լիազորված անձի միջոցով,

  3. ցանկացած դեպքում անվճար օգտվել Կազմակերպության ծառայություններից,

  4. ծանոթանալու Կազմակերպության մարմինների արձանագրություններին, ստանալու նրանց ընդունած ներկայացնելու բողոքներ որոշումների պատճենները,

  5. ներկայացնելու բողոքներ, առաջարկներ, որոնք Խորհրդի կողմից հավանության արժանանալու դեպքում, կներկայացվեն համապատասխան պետական և ոչ պետական մարմիններին:

 

Անդամավճար

  • Իրավաբանական անձանց անդամավճարի չափը կազմում է ամսական 3,000 ՀՀ դրամ,

  • Ֆիզիկական անձանց անդամավճարի չափը կազմում է ամսական 2,000 ՀՀ դրամ։

Անդամավճարները վճարվում են յուրաքանչյուր ամսվա մինչև 15 – ը Կազմակերպության բանկային հաշվին փոխանցման միջոցով։

2024 թվականի համար ֆիզիկական և իրավաբանական անձիք անդամավճար չեն վճարում։

 

Կարևոր տեղեկատվություն

Անդամակցության պայմանագիրը կնքվում է անժամկետ։

Կազմակերպությունից դուրս գալու վերաբերյալ կազմակերպության անդամը առնվազն մեկ ամիս առաջ պետք է գրավոր դիմում ներկայացնի կազմակերպության գործադիր տնօրենին։

3 ամիս անընդմեջ անդամավճարը չվճարելու դեպքում անդամավճարի վճարման պարտականությունը չկատարած անդամը համարվում է հեռացված կազմակերպությունից։

Ֆեդերացիային անդամակցելու համար անհրաժեշտ է լրացնել անդամակցման հայտը։ Հայտը կարող եք լրացնել առցանց կամ ներբնել գրանցման հայտը, որից հետո արդեն իսկ լրացված հայտն ուղարկել մեզ՝ info@utfa.am էլեկտրոնային հասցեով։

pdf-icon-png-2058.png

Ներբեռնել անդամության հայտը

57886497-1.png
  • Facebook
  • Instagram
  • LinkedIn

Arshakunyats 2, 0023, Yerevan, Armenia

(+374) 44 66 28 64  (WhatsApp)

2024, © "UNITED TOURISM FEDERATION" 

bottom of page