Հանդիպում Ռումինիայի դեսպանի հետ
- Admin
- Sep 19
- 1 min read

Տուրիզմի Միացյալ Ֆեդերացիայի նախագահ Սեդա Աղբալյանը և Ֆեդերացիայի անդամ «Վասկո դա Գամա» ընկերության տնօրեն Տաթևիկ Հարությունյանը հանդիպել են ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Կորնել Իոնեսկուին և հյուպատոս Դորին Սուհանին:
Քննարկվել են հոկտեմբեր ամսից գործարկվող Բուխարեստ-Երևան ուղիղ չվերթները, որոնք Հայաստանի և Ռումինիայի միջև տուրիզմի ոլորտում փոխգործակցության ընդլայնման հնարավորություն կստեղծեն:
Քննարկվել են նաև երկու երկրների տուրիստական ընկերությունների, ոլորտի հասարակական կազմակերպությունների միջև կապեր ստեղծելու ուղիները:
