Ֆեդերացիայի խորհրդի նիստ
- Admin
- Jun 16, 2025
- 1 min read

Տուրիզմի միացյալ ֆեդերացիան հունիսի 14-ին անցկացրել է խորհրդի նիստ։
Նիստի ընթացքում քննարկվել է Զբոսաշրջիկի հետ պայմանագրի օրինակելի ձևը, վեր հանվել են առկա խնդրահարույց կետերը և հնչել են առաջարկներ, որոնք կներկայացվեն ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեին։
Բացի այդ, քննարկվել են նաև մրցակցության պաշտպանության հարցերը՝ հիմք ընդունելով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հետ խորհրդի անդամների հանդիպման արդյունքները։ Նիստի օրակարգում ներառված է եղել նաև տուրիզմի թվայնացման ժամանակակից հարթակների դիտարկումը։








Comments