top of page
Search

ԴԱՍԸՆԹԱՑ՝ Զբոսաշրջային ոլորտի հարկում

  • Admin
  • Nov 18, 2024
  • 1 min read

ԴԱՍԸՆԹԱՑ՝ Զբոսաշրջային ոլորտի հարկման առանձնահատկությունները


Հարգելի՜ գործընկերներ,

Սիրով տեղեկացնում ենք, որ Տուրիզմի Միացյալ Ֆեդերացիան կազմակերպում է դասընթաց ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոնի հետ միասին:


Դասընթացը տեղի է ունենալու նոյեմբերի 27-ին, ժամը 18:30-21:30՝ ՀՀ ՊԵԿ ուսումնական կենտրոնում՝ «Զբոսաշրջային ոլորտի հարկման առանձնահատկությունները» թեմայով: Տեղեկացնում ենք, որ կոնկրետ զբոսաշրջության հարկման վերաբերյալ սա եզակի դասընթաց է:


******

Դասընթացի ընթացքում կքննարկվեն՝

Թեմա 1․ Շրջանառության հարկի հարկման հատուկ համակարգը, շրջանառության հարկով հարկման օբյեկտը, բազան, շրջանառության հարկի հաշվարկման առանձնակատկությունները, հարկային օրենսգրքի նոր փոփոխությունները,

Թեմա 2․ Հարկային հսկողություն:


Դասընթացին կարող են մասնակցել միայն Տուրիզմի միացյալ ֆեդերացիայի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչները:


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ:

Ֆեդերացիային անդամակցողները դասընթացի համար կվճարեն ընդամենը 10,000֏

(Դասընթացի արժեքը 36,000 դրամ է)


Դիմելու վերջնաժամկետը նոյեմբերի 20-ն է: Դիմումներն ընդունվում են նամակով՝ utf.armenia@gmail.com հասցեին

> Նամակի վերնագիրը՝ Դասընթաց,

> Բովանդակությունը՝ մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար, կազմակերպության անուն։


Խնդրում ենք կցել նաև անդամակցության հայտը, եթե դեռ Ֆեդերացիայի անդամ չեք:

 
 
 

Comments


57886497-1.png
  • Facebook
  • Instagram
  • LinkedIn

Arshakunyats 2, 0023, Yerevan, Armenia

(+374) 44 66 28 64  (WhatsApp)

2024, © "UNITED TOURISM FEDERATION" 

bottom of page