top of page
Search

Զբոսաշրջային MICE ֆորում Երևանում

  • Admin
  • Oct 11, 2024
  • 1 min read


2024 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեն կազմակերպել է զբոսաշրջային MICE (Meetings, Incentives, Conferences, Exhibitions) Ֆորում Երևանում։

Այս միջոցառումը եզակի հնարավորություն է տալիս գործակալությունների, զբոսաշրջային պրոդուկտների, հյուրանոցների, ինչպես նաև MICE ծառայություններ մատուցող կազմակերպությունների ներկայացուցիչներին ծանոթանալու առկա մարտահրավերներին, նոր զարգացումներին, միտումներին և փորձի փոխանակման համար։

Ֆորումին մասնակցելու են ՌԴ-ից MICE զբոսաշրջության ոլորտի ականավոր փորձագետներ, ովքեր կկիսվեն իրենց փորձով և ոլորտի զարգացմանն ուղղված գաղափարներով։

Ֆորումին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ անցնելով հետևյալ հղումով՝

Միջոցառման ծրագիրը կստանաք մասնակցության հայտը հաստատող նամակով։

Բա՛ց մի թողեք հնարավորությունը ոգեշնչվելու գաղափարներով և ընդլայնելու ձեր հորիզոնները MICE ոլորտում:

 
 
 

Comments


57886497-1.png
  • Facebook
  • Instagram
  • LinkedIn

Arshakunyats 2, 0023, Yerevan, Armenia

(+374) 44 66 28 64  (WhatsApp)

2024, © "UNITED TOURISM FEDERATION" 

bottom of page