Լուսանկարների և կարճ հոլովակների մրցույթ
- Admin
- Dec 11, 2024
- 1 min read

ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեն հայտարարում է լուսանկարների և կարճ տեսահոլովակների (Reel) մրցույթ «Նոր տարին Հայաստանում» արշավի շրջանակներում։
Հրավիրում ենք բոլոր մասնակիցներին կիսվել իրենց լավագույն լուսանկարներով և կարճ հոլովակներով, որոնք կընդգծեն Հայաստանի գեղեցկությունը և ամանորյա շունչը։
Մասնակցության համար պարզապես ուղարկեք ձեր կողմից արված լուսանկարները և հոլովակները հետևյալ էլ. հասցեին՝ marketing@armenia.travel :
Մրցույթի անվանակարգեր՝
Լավագույն լուսանկար,
Լավագույն կարճ տեսահոլովակ:
Արդյունքները կամփոփվեն 2025 թվականի հունվարի 6-ին, իսկ հաղթողները՝ մեկ շաբաթ անց։
Լավագույն լուսանկար անվանակարգում և լավագույն կարճ տեսահոլովակ (reel) անվանակարգում հաղթողների լուսանկարն ու հոլովակները կտեղադրվեն ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի «Armenia.travel» ինստագրամյան (68,400 հետևորդ) և ֆեյսբուքյան (114,000 հետևորդ) էջերում, որպես գլխավոր լուսանկար և կնշվեն հաղթողները։
Բաց մի թողեք մրցույթին մասնակցելու ձեր հնարավորությունը։




Comments