Կայացավ հանդիպում ֊ ժողով
- Admin
- Mar 19, 2025
- 1 min read

Մարտի 19-ին Ռամադա հյուրանոցում կայացավ Տուրիզմի միացյալ ֆեդերացիայի նախաձեռնած հանդիպում-ժողովը, որը միավորել էր Հայաստանի արտագնա ոլորտի տուրիստական ընկերություններին։
Ֆեդերացիայի համահիմնադիր Սեդա Աղբալյանը ներկայացրեց կազմակերպության առաքելությունը, գործունեության հիմնական ուղղությունները և առաջիկա ծրագրերը։
Հիմնական թեմաներից էին շուկայում հավասար մրցակցային պայմանների ստեղծումը, ինչպես նաև Հայաստանում արտագնա և ներգնա տուրիզմի խթանման ռազմավարությունները։
Հանդիպման ընթացքում ֆեդերացիայի խորհրդի անդամ Բաբկեն Հովսեփյանը ներկայացրեց «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքը և տուրիզմի ոլորտի վրա օրենքի ազդեցության այն ճանապարհները, որոնցով ոլորտում պետք է ապահովի հավասար մրցակցություն։ Ֆեդերացիայի խորհրդի անդամ Մարիամ Անդրոյանը ներկայացրեց ֆեդերացիայի առաջիկա պլանները։ Ոլորտում առկա խնդիրների մասով կարծիք ներկայացրեցին ֆեդերացիայի անդամ կազմակերպությունները։
Ֆեդերացիան շնորհակալություն է հայտնում անդամ-կազմակերպություններին վստահության համար։








Comments