top of page
Search

Հանդիպում Մրցակցության Պաշտպանության Հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի և հանձնաժողովի աշխատակազմի հետ

  • Admin
  • Sep 17, 2024
  • 1 min read

Updated: Nov 6, 2024




Տուրիզմի Միացյալ Ֆեդերացիայի հիմնադիր անդամները հանդիպում են ունեցել ՀՀ Մրցակցության Պաշտպանության Հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի և հանձնաժողովի աշխատակազմի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են արտագնա զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչներին մեծապես հետաքրքող հարցեր և խնդիրներ:

Մասնավորապես քննարկվել է՝

  • Արտագնա զբոսաշրջային օպերատորների կողմից (դեպի Եգիպտոս տուր փաթեթներ առաջարկող տուր օպերատորների օրինակով) գործակալների միջև անհավասար մրցակցային պայմանների ստեղծման, ազատ մրցակցության դեմ ստեղծված խոչընդոտների կանխմանն ուղղված քայլեր ձեռնարկելու հարցը,

  •  Զբոսաշրջային գործակալների կողմից անբարեխիղճ մրցակցության ստեղծման, տարբեր հարթակների միջոցով հասարակության մոլորեցման, այլ հավասար պայմաններում գների չհիմնավորված իջեցման գործողությունները, իսկ տուր. օպերատորների կողմից՝ ոչ կանոնավոր թռիչքների դեպքում չհիմնավորված բարձր գին սահմանելու գործողությունները վերահսկելու հարցը:  Քննարկումների արդյունքում Ֆեդերացիայի և ՀՀ Մրցակցության Պաշտպանության Հանձնաժողովի միջև ձեռք է բերվել համագործակցության պայմանավորվածություն։ Երկու կողմերի առաջնային նպատակներից է

  • պետական և մասնավոր հատվածների ակտիվ համագործակցությունը՝ ուղղված ոլորտում հավասար մրցակցային պայմաններ ապահովելուն:


Համագործակցության արդյունքում ակնկալվում է, որ այն կազմակերպությունները, որոնք աշխատանքի ընթացքում հանդիպում են անբարեխիղճ մրցակցության, որ արդյունքում չեն կարողանում մատուցել ծառայություններ օպերատորների կողմից անհավասար մրցակցային պայմաններ ստեղծելու պատճառով, ինչպես նաև փաստացի նկատում են հակամրցակցային համաձայնության դրսևորումներ տուր. օպերատորների և որոշ գործակալների միջև, կարող են հիմքերը ներկայացնել Ֆեդերացիային (գաղտիությունը երաշխավորվում է, փաստերը կարող են ուղարկվել Ֆեդերացիայի էլ. փոստի հասցեին՝ անանուն), որի աշխատանքի արդյունքում Ձեր շահերը կպաշտպանվեն առավել արդյունավետ։

Ֆեդերացիայի էլ. հասցե՝ info@utf.am

 
 
 

Comments


57886497-1.png
  • Facebook
  • Instagram
  • LinkedIn

Arshakunyats 2, 0023, Yerevan, Armenia

(+374) 44 66 28 64  (WhatsApp)

2024, © "UNITED TOURISM FEDERATION" 

bottom of page