Մասնակցել ենք Imex America էքսպոյին
- Admin
- Nov 6, 2024
- 1 min read


Հարգելի գործընկերներ, ուրախ ենք տեղեկացնել, որ Տուրիզմի Միացյալ Ֆեդերացիան, ի դեմս համահիմնադիր, խորհրդի անդամ Աննա Բինայանի, այս տարվա հոկտեմբերի 7-9-ը ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում մասնակցել է Imex America զբոսաշրջային համաշխարհային էքսպոյին՝ ներկայացնելով Ֆեդերացիան միջազգային հարթակում։
Ակտիվորեն բանակցելով միջազգային բազմաթիվ գործընկերների հետ, արդյունքում ձեռք են բերվել մի շարք համագործակցության պայմանավորվածություններ, որոնք կնպաստեն MICE ոլորտի զարգացմանը Հայաստանում։
Նմանատիպ աշխատանքները շարունակական բնույթ են կրելու, ինչի շնորհիվ ստեղծվելու են նոր հնարավորություններ ի շահ Հայաստանի Հանրապետության:




Comments