Մասնակցելու ենք IBTM World 2024 միջոցառմանը
- Admin
- Nov 17, 2024
- 1 min read

Ուրախ ենք տեղեկացնելու, որ Տուրիզմի Միացյալ Ֆեդերացիայի խորհրդի անդամները այս տարվա նոյեմբերի 19-21-ը ներկա են գտնվելու Բարսելոնայում կայանալիք IBTM World 2024 ամենամյա միջազգային միջոցառմանը, որը MICE ոլորտի խոշորագույն միջոցառումներից է աշխարհում։
Այս միջոցառմանը մասնակցելով նպատակ ունենք ստեղծել համագործակցությունների հարթակ Ֆեդերացիայի անդամ թե՛ ներգնա, թե՛ արտագնա տուրիզմով զբաղվող կազմակերպությունների և միջազգային օպերատորների միջև։
Միջոցառման ընթացքում ձեռքբերված տեղեկատվությունը,
ինչպես նաև գործընկերների կոնտակտային տվյալները հետագայում կփոխանցենք Տուրիզմի Միացյալ Ֆեդերացիային անդամակցած կազմակերություններին։
Միացեք մեզ և անդամակցեք Տուրիզմի Միացյալ Ֆեդերացիային, որպեսզի հնարավորություն ունենաք օգտվել ֆեդերացիայի անդամներին տրամադրվող արտոնություններից։




Comments