Մասնակցություն "Advent Travel Mart" ցուցահանդեսին
- Admin
- May 2, 2025
- 1 min read

Ապրիլի 28-ից մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Տուրիզմի միացյալ ֆեդերացիան մասնակցեց Դուբայում անցկացվող «Advent Travel Mart» միջազգային ցուցահանդեսին՝ նպատակ ունենալով ներկայացնել և տեսանելի դարձնել հայկական տուրիզմի հնարավորություններն ու առանձնահատկությունները միջազգային հարթակում։
Ցուցահանդեսի ընթացքում ձևավորվեցին արժեքավոր գործարար կապեր, անցկացվեցին արդյունավետ հանդիպումներ, որոնք կնպաստեն տուրիզմի ոլորտի շարունակական զարգացմանը և միջազգային համագործակցության ընդլայնմանը։
Այցելությունն ունեցավ կարևոր ազդեցություն՝ որպես խթան ֆեդերացիայի ապագա ռազմավարության մշակման, միջազգային կապերի ընդլայնման և ոլորտում նոր հեռանկարների բացահայտման գործում։
ՏՄՖ-ն շարունակում է ակտիվորեն ներգրավվել տուրիզմի ոլորտի առաջատար միջոցառումներին՝ նպատակ ունենալով նպաստել Հայաստանի՝ որպես գրավիչ զբոսաշրջային ուղղության, ճանաչելիության բարձրացմանը։




Comments