Նոր համագործակցություն
- Admin
- Feb 9, 2025
- 1 min read

Տուրիզմի միացյալ ֆեդերացիան և Երևանի պետական համալսարանի եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետը համագործակցության հուշագիր են կնքել՝ պարտավորվելով համատեղ գործողություններ իրականացնել ֆակուլտետի ուսանողների ուսումնական պրակտիկան կազմակերպելու և նրանց մասնագիտական փորձառությունը հարստացնելու նպատակով: Ֆեդերացիան կաջակցի ուսանողների պրակտիկայի կազմակերպմանը թե՛ Ֆեդերացիայի կենտրոնական գրասենյակում, թե՛ ֆեդերացիայի անդամ կազմակերպություններում:





Comments