top of page
Search

Տարվա ամփոփում

  • Admin
  • Dec 30, 2024
  • 1 min read

ՏԱՐՎԱ ԱՄՓՈՓՈՒՄ


2024 թվականի սեպտեմբեր ամսին ստեղծվեց Տուրիզմի միացյալ ֆեդերացիան: Եվ չնայած այն ընդամենը երեք ամսվա պատմություն ունի, սակայն արդեն հասցրել է հանդես գալ մի շարք նախաձեռնություններով, որոնք ամփոփ ներկայացնում ենք ձեր դատին՝


✅«Զբոսաշրջության մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ կարծիք և փոփոխությունների առաջարկ ՀՀ վարչապետի աշխատակազմին

✅ Երկու դասընթաց ֆեդերացիայի անդամների համար ՀՀ ՊԵԿ ուսումնական կենտրոնի հետ միասին «Զբոսաշրջության ոլորտում հարկման առանձնահատկությունները, հարկային օրենսգրքի նոր փոփոխությունները» թեմայով

✅Հանդիպում ՀՀ ԱԺ տնտեսական հանձնաժողովի անդամների հետ՝ քննարկելու «Զբոսաշրջության մասին» օրենքը

✅ Հանդիպում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի հետ՝ քննարկելու ոլորտի մրցակցային հիմնախնդիրները

✅Դիմում-նամակ ՀՀ քննչական կոմիտեին՝ ոլորտում 2019 թվականին տեղի ունեցած խարդախության դեպքի նախաքննության վերաբերյալ ոլորտի շահառուներին տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ

✅ Մասնակցություն Տուրիզմի տարածաշրջանային ֆորումին

✅Շնորհանդես ոլորտի փոքր և միջին ձեռնարկատիրության հիմնախնդիրների վերաբերյալ Եվրոպական բիզնես ասոցիացիայի տարեկան զբոսաշրջային ֆորումի ընթացքում

✅ Մասնակցություն Լաս Վեգասի IMEX AMERICA զբոսաշրջային համաշխարհային էքսպոյին

✅Մասնակցություն Կաննի ILTM Cannes միջազգային էքսպոյին

✅ Մասնակցություն Երևանի միջազգային հյուրընկալության ֆորումին

✅Մասնակցություն IBTM World 2024 MICE էսքպոյին Բարսելոնայում

✅Մասնակցություն Սպահանի միջազգային հյուրընկալության ֆորումին

✅Հարցում ՀՀ առողջապահության նախարարությանը՝ ՀՀ բժշկական տուրիզմը զարգացնելու նպատակով տվյալների հավաքագրման և Տուրիզմի միացյալ ֆեդերացիային տրամադրման համար

✅Դիմում-նամակ Երևանում Իսպանիայի թագավորության ԱԳՆ ներկայացուցչին, պատվո հյուպատոսին և ԲԼՍ վիզաների կենտրոնին՝ ժամադրություններ վերցնելու ընթացակարգը պարզեցնելու և համակարգը կարգավորելու խնդրանք-կոչով

✅Դիմում-առաջարկ ՀՀ վարչապետի աշխատակազմին՝ զբոսաշրջության ոլորտի մրցակցային հիմնախնդիրների և դրանց լուծումների վերաբերյալ:


Ահա երեք ամիսների մեր հաշվետվությունը: Խոստանում ենք լինել հետևողական բարձրացված բոլոր հարցերի վերաբերյալ 2025 թվականին: Մենք վստահ ենք, որ հիմնախնդիրները լուծվում են, երբ միասնական ենք, չենք վախենում բարձրաձայնել դրանց մասին, ազնիվ ենք մեր պետության և հայրենակիցների հանդեպ, հետևողական ենք արդյունքի հասնելու հարցում...


Շնորհավոր 2025 թվական...

 
 
 

Comments


57886497-1.png
  • Facebook
  • Instagram
  • LinkedIn

Arshakunyats 2, 0023, Yerevan, Armenia

(+374) 44 66 28 64  (WhatsApp)

2026, © "UNITED TOURISM FEDERATION" 

bottom of page