Ֆեդերացիայի արտահերթ ժողով
- Admin
- Jan 28, 2025
- 1 min read

25․01․2025թ․ կայացավ Տուրիզմի Միացյալ Ֆեդերացիայի արտահերթ ժողովը, որը ևս մեկ կարևոր քայլ էր ոլորտում առկա խնդիրների կարգավորման համար։
Ժողովի ընթացքում քննարկվեցին՝
1) 2024 թվականին իրականացված աշխատանքների հաշվետվությունը,
2) 2025 թվականի համար կազմված ռազմավարական ծրագիրը,
3) Ոլորտին վերաբերվող օրենսդրական նոր կարգավորումները,
4) Անդամ կազմակերպությունների միջև առանձին աշխատանքային հարաբերություններ սահմանելու տեսակները,
5) Մրցակցային օրինականության և բարեխղճության նորմերը պահպանելու համար իրականացված և նախատեսվող աշխատանքային ծրագրերը,
6) Ֆեդերացիայի ներքին կանոնակարգում ավելացված կարևոր կետերը։
Շնորհակալ ենք բոլոր մասնակիցներին՝ քննարկումները բովանդակալից և հեռանկարային դարձնելու համար։ Այս Ժողովը ևս մեկ քայլ էր տուրիզմի ոլորտի զարգացման, բարեխիղճ մրցակցության ապահովման, ինչպես նաև գործընկերային հարաբերությունների բարձրացման համար։




Comments